Էլեկտրամոբիլների թիվը Եվրոպայում գերազանցել է 1 միլիոնը


21:22 , 27 օգոստոս, 2018

Շվեդական Ev-Volumes հետազոտական ընկերության հաշվարկների համաձայն, որը տվյալներ է հավաքում էլեկտրամոբիլների վերաբերյալ, դրանց թիվը Եվրոպայում առաջին կիսամյակում գերազանցել է 1 միլիոնը, իսկ տարվա վերջին պետք է հասնի 1,35 միլիոնի։

Էլեկտրամոբիլների վաճառքն այդ ընթացքում աճել է 42%-ով՝ հասնելով 195 հազար հատի, ընդ որում՝ աճն ավելացել է երկրորդ կիսամյակում. եթե առաջին կիսամյակում այն 40% էր կազմել, ապա երկրորդում 45% է։ Չնայած զգալի աճին՝ էլեկտրամոբիլները դեռևս եվրոպական ավտովաճառքի 2% են կազմում։

Եվրոպայում էլեկտրամոբիլների վաճառքի առաջատարը Նորվեգիան է։ Երկրորդ տեղում Գերմանիան է գտնվում, երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է։