Թռչիր


12:58 , 12 ապրիլ, 2012

Կգնաս ու դուռը կփակես քո հետևից, դու կհեռանաս ինձանից, ցավդ չես թաքցնի: Քո` գարունից գարուն ճանապարհի վրա կթափվի սպիտակ ձյունը բաժանման, ուղղակի դու խոստացիր հրաժեշտ տալիս` երջանիկ լինել քո հեքիաթային աշխարհում...


 Թռչիր, թռչիր ինչպես թռչուն, երկնքում ազատ պտտվիր արևից ու աստղերից վեր, միայն իմացիր, որ ես քեզ երբեք չեմ մոռանա, կսպասեմ քեզ, կրկին կհավատամ հրաշքին, ահա վերջ, իսկ հիմա թռչիր...
 Ինչ-որ տեղ երկնքում կարթնանաս, երազների նուրբ ամպ կդառնաս, քամին քեզ ձեռքերի վրա կօրորի: Միայն մի կանչիր ինձ քո հետևից, չկա երկնքում ինձ տեղ քո կողքին, ուղղակի ես երբեք չեմ կարողացել թռչել...

 

Հեղինակային թարգմանություն