Գեղարքունիքի մի քանի համայնքներում վաղը ջուր չի լինի
17:50 , 27 օգոստոս, 2018
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 28-ին ժամը 08.00-15.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: