15:20 , 27 օգոստոս, 2018Armsport.am-ը գրում է.
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի և թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի միջև հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Գերմանացի ֆուտբոլիստը չի մասնակցել «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը վատառողջ լինելու պատճառով: Ըստ լուրերի՝ խաղացողը ներկա չի գտնվել հանդիպմանն այն բանից հետո, երբ իմացել է, որ չի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում:
Daily Mirror-ը հայտնում է, որ իսպանացի մարզիչը գոհ չի եղել Օզիլի գործողություններից «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» հետ խաղերում: Անձամբ խաղացողն էլ գոհ չէ մարզչի հետ աշխատանքից: