Հայերը գող ու խաբեբա են եղել մինչև Սովետը, չեն փոխվել Սովետի ժամանակ, իսկ հիմա գողանում են իրենց իսկ սառնարանից


13:02 , 27 օգոստոս, 2018

Մեկ տարի առաջ էի գրել, սաղ տոշնի գնում ա․ «Ուրեմն 1985 թվականին Բելառուսում մեկ շնչին ընկնող արտադրանքը կազմում էր $15,000, մինչդեռ սպառումը $10,000 էր, ընդ որում՝ զբաղված էին մեծ մասամբ ծանր ֆիզիկական աշխատանքով: Ու եթե չլիներ, օրինակ, Հայաստանն իր $13,000 արտադրողականությամբ և $32,000 սպառումով, Բելառուսը (ում հաշվին մերոնք ապրում էին) կլիներ շատ հարուստ երկիր: Սակայն, չգիտես ինչու, Բելառուսում մինչև հիմա սովետական զինանշանն է, ու մեծ առումով պլանային տնտեսություն է, իսկ Հայաստանում քրֆում են Սովետին: Ընդ որում, հայերի «հակաբոլշևիկները» քրֆելով հանդերձ, դեմ են քվեարկում ԵԱՀԿ-ում հակառուսական բանաձևին, իսկ բելառուսները՝ կողմ...

Հայերը գող ու խաբեբա են եղել մինչև Սովետը, չեն փոխվել Սովետի ժամանակ, իսկ հիմա, չունենալով գողանալու ուրիշ աղբյուր, գողանում են իրենց իսկ սառնարանից: Զատո մեզ մոտ Ֆանտոմներ ու Մայբախներ կան, իսկ Բելառուսում՝ ոչ: Արցախի Հանրապետությունը պիտի ևս մի քանի տարի սպասի, որ ՀՀ-ն լրիվ կործանվի, ու իրավիճակը վերցնի սեփական վերահսկողության տակ:

Իմիջիայլոց, ներկա պահին Բելառուսում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մոտ 40%-ով ավել է, քան Հայաստանում, ու նրանք ստեղծում են աշխարհահռչակ ՏՏ ընկերություններ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, որովհետև հայերն էլ իրենց վզին նստած չեն»։