22:46 , 20 մայիս, 2013
Գարնանը, հանրահավաքներից մեկին ելույթ ունենալիս, ասացի, որ միակենտրոն պայքարը սխալ է, օջախները պիտի լինեն տարբեր տեղերում, և ամեն մեկը պայքարի նաև իր մազրում, իր գյուղում, իր աշխատավայրում, իր բուհում...
Այսօր արդեն տեսնում եմ, որ դա իրականանում է:
Գուցե կասեք, որ մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել, որովհետև չեն հավատում քաղաքական ուժերին: Եթե նույնիսկ այդպես է, միևնույն է, սա դրական երևույթ է, քանի որ մարդը սկսում է իր ճակատագիրը իր ձեռքն առնել ու չսպասել «բարի քեռիի»: