Իմ աչքով տեսա կարկուտի հասցրած վնասը


22:26 , 20 մայիս, 2013

Երեկ Արմավիրի մարզում էի եւ իմ աչքով տեսա կարկուտի հասցրած վնասը: Արմավիրցի գյուղացուն այսօր շոշափելի օգնություն է անհրաժեշտ, այլապես մարզը կամ կդատարկվի, կամ էլ բնակչությունը սովի կմատնվի: Վերջին օրերին արմավիրցի գյուղացիների ըմբոստությունը շատ օրինաչափ է, եւ մութ ուժերը, գրանտակերները այստեղ կապ չունեն, քանի որ սովի մատնվելու հեռանկարը աչքերին արմավիրցին այլեւս կորցնելու բան չունի եւ պատրաստ է դիմելու ցանկացած ծայրահեղ քայլի: