Տնտեսական օճառի վնասակարությունը և օգտակարությունը մազերի համար


18:45 , 26 օգոստոս, 2018

Տնտեսական օճառը խորը մաքրում է մազերը և գլխամաշկը, բուժում է թեփոտումն ու սեբորեան, ինչպես նաև վերացնում է ավելորդ ճարպայնությունը: Բացի այդ, օճառն օգնում է ձերբազատվել չոր մաշկից և քորից, ամրացնում է մազերի ֆոլիկուլները, ակտիվացնում է մազերի աճը, ինչպես նաև նրանց ծավալը, փայլ է հաղորդում՝ կանխելով մազաթափությունը:

Ինչ վերաբերում է մազերի համար օճառի վնասակարությանը, ապա հիմնական բացասական կողմը рН-ի բարձր մակարդակն է: Տվյալ օճառում պարունակվում է հիմնային քիմիական տարր, որը կարող է մազերից ամբողջովին հեռացնել յուղայնությունը, ինչը անհրաժեշտ է արտաքին գործոններից մազերը պաշտպանելու համար: