Փաշինյանը և Տոնոյանը այցելել են ՊԲ շտաբ․


12:54 , 26 օգոստոս, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել են Արցախի հանրապետության ՊԲ շտաբ, որտեղ հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունն ու բանակաշինության ոլորտում իրականացվող գործընթացների համալիրը: