ԱՄՆ-ում մահացել է Ռուսաստանի թիվ մեկ թշնամին


11:15 , 26 օգոստոս, 2018

81 տարեկանում ԱՄՆ Արիզոնա նահանգում իր մահկանացուն կնքեց շուրջ 30 տարի Սենատում Արիզոնան ներկայացնող հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:
2017 թ-ի հուլիսին բժիշկները Մաքքեյնի մոտ ախտորոշել էին ուղեղի քաղցկեղ:
Հանրապետական Մաքքեյնը աչքի էր ընկնում իր հակառուսական հայտարարություններով և պահանջում էր ԱՄՆ ղեկավարությունից ավելի կոշտ խոսել Պուտինի հետ: 2014 թ-ից ռուս-ամերիկյան հարաբերություններում սկսված ճգնաժամից մինչ օրս Մաքքեյնը աչքի էր ընկնում ոչ միյան հակառուսական հռետորաբանությամբ, այլև կոչ էր անում հարվածներ հասցնել ՌԴ-ին այն տարածաշրջաններում, որտեղ Մոսկվան ունի ռազմական ներկայություն:
Մոսկվայում Մաքքեյնին համարում էին ՌԴ-ի թիվ ՄԵԿ թշնամին ԱՄՆ-ում: Շատերի կարծիքով Մաքքեյնը ատում էր ռուսներին այն պատճառով, որ 1967-73 թթ-ին եղել է վիետնամական գերության մեջ և կտտանքների է ենթարկվել, որի համար մեղադրում էր Մոսկվային: Օդաչու Մաքքեյնի ռազմական ինքնաթիռը վիետնամցիների կողմից խոցվել էր խորհրդային հրթիռով: