Ֆրանսիայի այգիներից մեկում սերմնագռավներին սովորեցրել են հավաքել աղբը


18:44 , 25 օգոստոս, 2018

Ֆրանսիական Պյուի–դյու–Ֆու պուրակում սերմնագռավներին սովորեցրել են հավաքել աղբն ու ծխախոտի մնացորդները։ Դրա համար թռչունները «աշխատավարձ» են ստանում՝ հյուրասիրության տեսքով։

Պյուի–դյու–Ֆուի աշխատակցի կարծիքով՝ սերմնագռավները պատրաստ են օրերով զբաղվել մաքրությամբ։ Այժմ բրիտանացի լրագրողները իրենց հարց են տալիս. արդյո՞ք ճիշտ է ստիպել թռչուններին հավաքել մարդկանց հետևից։