Գիտնականները կարողացել են լիովին դադարեցնել օրգանիզմի ծերացումը


17:49 , 26 օգոստոս, 2018

Մինեսոտայի համալսարանի աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը: Երկու սենոլիթիկների խառնուրդը ունակ է զգալիորեն դանդաղեցնել բջիջների ծերացման գործընթացը: Այդ մասին գրում է aspekty.net-ը:

Մասնագետները խառնել են հակաուռուցքային դազաթինիբ դեղամիջոցը ֆլավանոիդո քվերցեթինի հետ: Նոր դեղամիջոցը մկներին ներարկելուց հետո, այն սկսել է ընտրել և ոչնչացնել ծերացող բջիջներին:

Արդյունքը ավելի քան բավարար է գնահատվել: Գիտնականները կարողացել են ամբողջությամբ կանգնեցնել օրգանիզմի ծերացումը դրանով իսկ մեծ առաջընթաց ապահովելով գիտության մեջ:

Գիտնականները վստահ են, որ արդեն մոտ ապագայում սենոլիթիկները արդյունավետ միջոց կդառնան մարդկային կյանքը երկարաձգելու համար: