Տարեց հոլանդացիների 42%-ը պատրաստ է զոհաբերել օրգանները մահվանից հետո


23:22 , 25 օգոստոս, 2018

Հոլանդիայի տարեց բնակիչների 42%-ը գրանցվել է որպես օրգանների պոտենցիալ դոնոր. մահվանից հետո նրանց ներքին օրգանները հնարավոր կլինի օգտագործել փոխպատվաստման համար: Այս մասին գրում է glavnoe.ua-ը:

Նվազագույն թվով պոտենցիալ դոնորները կրոնական հայացքներ ունեցող հոլանդացիներն են: Այսպես կոչված «Աստվածաշնչյան գոտում» (այդպես է անվանվում խիստ պահպանողական բողոքական ավանդույթներով շրջանը) գրանցվել են բնակիչների միայն 25%-ը:

2020թ. Հոլանդիայի կառավարությունը ծրագրում է բոլոր քաղաքացիներին գրանցել որպես հետմահու դոնորներ, սակայն յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է դուրս գալ ծրագրից: