Բնակչության մեջ տիրող արժեհամակարգն է, որը սնում է տիրող ռեժիմին


21:46 , 20 մայիս, 2013

Այս համակարգի հիմքը ամբողջ բնակչության մեջ տիրող արժեհամակարգն է, որը ինքն իրենով սնում է տիրող ռեժիմին, իսկ ռեժիմը հակառակ կողմից այդ նույն խեղաթյուրված արժեհամակարգն է պաշտոնական մշակույթի տեսքով մատուցում հանրությանը: Սա իր նյութական դրսևորումն է գտնում ուժային կառույցների ու այդ ռեժիմի ստորին օղակներում գտնվող տեղական մանր-մունր պաշտոնյաների տեսքով: Այս ծանոթ-բարեկամ շղթան աշխատում է ի օգուտ ռեժիմի`«Դե գյուղապետը մեր ախպերն ա, միլպետը հորքուրիս տղեն ա» ու սենց շարունակ: Այս կապերը պետք է շրջել հակառակ ուղղությամբ` «Գյուղապետը մեր ախպերն ա, ուրեմն պետք ա մեր հետ պայքարի» տրամաբանության մեջ: Այս շղթան թե՛ արժեհամակարգային տեսքով, թե՛ կոնկրետ խնդիրների պարագայում հակառակ աշխատեցնելու դեպքում հեղափոխությունը` իր բոլոր ասպեկտներով, ուղղակի անխուսափելի է: Կոնկրետ խնդիրների պարագայում սա արդեն սկսում է աշխատել, մնում է սրա հետևից հասնի արժեհամակարրգային փոփոխությունը` նույնի կրկնությունից խուսափելու համար: