Բրազիլիայի ջունգլիներում անօդաչու սարքը մինչ այդ անհայտ նախնադարյան ցեղ է հայտնաբերել


22:45 , 25 օգոստոս, 2018

Բրազիլիայում անօդաչու սարքը պատահաբար Ամազոնիայի ջունգլիներում կորած նախնադարյան ցեղ է հայտնաբերել։ Նկարահանումը կատարվել է հնդկացիների ազգային հիմնադրամի գիտարշավի ժամանակ, Ամազոնիայի անձրևոտ անտառների հարավ–արևմուտքում։

Դրոնը նկարել է արահետը, որտեղ տեղաբնակները բույսեր են աճեցնում։ Նրանցից մեկի ձեռքում երևում են նետն ու աղեղը։ Գիտնականները նաև լուսանկարել են աբորիգենների ավանդական խրճիթները, նրանց կացիններն ու գերանից մակույկները:

Похожее изображение

Ամազոնիայի ջունգլիներում ավելի քան հարյուր ցեղեր են ապրում, որոնք կապ չունեն քաղաքակրթության հետ։ Հետազոտողների խոսքերով՝ նրանք տեղյակ են մոտակայքում գտնվող քաղաքների և ֆերմաների մասին, սակայն մարդկանց հետ շփման ցավոտ փորձի պատճառով նախընտրում են մեկուսացված ապրել։