Հրապարակվել է ՌԴ-ի դեմ սահմանված նոր պատժամիջոցների առաջին փաթեթը


23:56 , 25 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Դաշնային ռեգիստրում օգոստոսի 24-ին հրապարակվել է մի փաստաթուղթ, որում ներկայացված են Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված նոր պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա օգոստոսի 27-ին:

Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, նոր սահմանափակումները ենթադրում են Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանին տրամադրվող ցանկացած օգնության դադարեցում: Բացառություն են կազնում միայն «շտապ հումանիտար օգնությունը, սննդամթերքն ու գուղատնտեսական այլ արտադրանքը»:

Բացի այդ, Պետդեպը ռուսական պետական ընկերություններին այլև չի տրամադրի զենքի և երկակի նշանակության ապրանքների արտահանման արտոնագրեր, ինչը, սակայն, չի վերաբերում տիեզերքում համագործակցության ու թռիչքների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ապրանքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։