«Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային համակարգ». Վալերիյ Օսիպյան


15:29 , 25 օգոստոս, 2018
Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային զսպող համակարգ: Այս մասին այսօր ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն կիրառել նաև մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մահվան դեպքերը կտրուկ նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ բալերը կորցնելու դեպքում կարող է կորցնել վարորդական իրավունքը: Մենք ուսումնասիրել ենք նաև ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշեց ոստիկանապետը: