14:50 , 25 օգոստոս, 2018Tert.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի է ունեցավ Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց ,որ զոհվածները զոհվել են հանուն կյանքի, ամեն զոհվողի հետ ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում, ծանրանում, ուժեղանում:
«Ինչի՞ համար ենք մենք կանգնեցնում այսպիսի բարձր հուշարձաններ, արդյոք զոհվածների համա՞ր, ես կարծում եմ` ոչ, կարծում եմ` հուշարձանները կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ ամեն անգամ բարձր և բոլոր կողմերից երևացող հուշարձանների մտով անցնելիս և դրան նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն , վերգտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի` անարադարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի՝ սխալ ենք գործել , հայցենք ներողություն, եթե որևէ հայրենակցի, մարդու նկատամամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որևէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարատանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք: