Սրա կառուցման համար 3 տարի անդադար աշխատել են ու ծախսել 250 միլիոն դոլար. երբեք չեք կռահի, թե ինչի համար է այն նախատեսված (Photo)


14:06 , 25 օգոստոս, 2018

Ի՞նչ եք կարծում, ինչի համար է Մարշալյան կղզիներում կառուցվել այս բետոնե գմբեթը։ Դրա վրա 250 միլիոն դոլար և 3 տարվա անդադար աշխատանք է տարվել։

1946-1962 թթ.-ին ԱՄՆ-ը Մարշալյան կղզիներում 105 մթնոլորտային միջուկային փորձարկումներ է կատարել։ 

1970-ականներին ԱՄՆ կառավարությունը որոշում կայացրեց վերացնելու փորձարկումների հետևանքները և արդյունքում կառուցեց «Կակտուս» անունը ստացած այս 30 հազար 480 ք/մ մակերեսով բետոնե գմբեթը, որի տակ հավաքված է ողջ վարակված հողաշերտը։ Չնայած բարձր ճառագայթման մասին զգուշացումներին՝ զբոսաշրջիկներն, այնուամենայնիվ, լողում են այստեղ՝ այդ հսկայական կառույցը տեսնելու։