ԱՄՆ-ն Սիրիային հարվածելու համար Պարսից ծոց է ուղարկել էսկադրային ականակիր. ռուսական լրատվամիջոցներ


13:50 , 25 օգոստոս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Օրեր առաջ Պարսից ծոց է ժամանել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը՝ համալրված 56 թևավոր հրթիռներով, իսկ Քաթարի «Էլ Ուդեյդ» ավիաբազայում էլ վերատեղակայվել է В-1В ռազմավարական ռմբարկուն՝ զինված 24 թևավոր հրթիռներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ըստ գեներալ-մայորի` դա արվում է Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու համար: