Գանայում հայրը փրկել է իր դստերը 4 մետրանոց պիթոնից, որը փորձել է կուլ տալ նրան (Photo)


13:09 , 25 օգոստոս, 2018

Գանայում ֆերմերը սպանել է չորս մետր երկարությամբ պիթոնին, որը հարձակվել է իր մի քանի ամսական դստեր վրա:
38-ամյա Էկլու Ավայլի խոսքով՝ ինքը լսել է իր դստեր ճիչերը, որոնք տարօրինակ են թվացել իրեն: Տղամարդը վազելով մոտեցել է նրան ու տեսել, որ հսկայական օձը փորձում է կուլ տալ աղջնակին:

Ավայլը փորձել է հեռու քշել պիթոնին, սակայն օձը փաթաթվել է նրա շուրջ: Ֆերմերին հաջողվել է բռնել օձի վիզը և պարան գցել նրա վրա:

Նշվում է, որ պիթոնին «հաղթելուց» հետո ֆերմերը տարել է նրա մարմինը քաղաքի հրապարակ ու ցույց տվել տեղացիներին: Այնուհետև նա իր կնոջ ու երեխայի հետ գնացել է հիվանդանոց՝ բուժզննում անցնելու:

Հայտնի է, որ Գանայում բնակվում է պիթոնների մի քանի տեսակ, որոնք դասվում են աշխարհի ամենախոշոր օձերի շարքին: Նրանք մեծանում են՝ հասնելով մինչև վեց մետր երկարության և մինչև 100 կգ քաշ ունենում: