Աղջիկը կոպեկներով գնեց նախկին հասարակական զուգարանն, ու միայն տեսեք, թե դրա փոխարեն ինչ շքեղ տուն կառուցեց (Photo)


12:19 , 25 օգոստոս, 2018
Ճարտարապետ Լորա Կլարկի գլխում խելահեղ մի գաղափար հղացավ. նա Լոնդոնում գնեց դեռևս 1980 թ.-ին փակված և այսօր ավերված վիճակում գտնվող հասարակական զուգարան ու որոշեց դրա փոխարեն բնակելի տուն կառուցել։ Սկզբում նա մտածում էր այդտեղ սրճարան կամ կինոթատրոն բացել, բայց պարզվեց, որ թղթաբանության հետ կապված խնդիրներ կան, և միայն բնակելի տարածք կարող է կառուցել։ Լորան հենց այդպես էլ վարվեց։ 
Տարածքի, շինարարության ու թղթաբանության վրա նա ծախսեց 65 հազար ֆունտ ստերլինգ (83 հազար դոլար), ինչը 5 անգամ քիչ է Լոնդոնում նմանատիպ բնակարանի գնից։