Լյարդը խնամելու 5 ոսկե կանոն


10:07 , 25 օգոստոս, 2018

Լյարդն ամենակարևոր ու անընդհատ շարժման մեջ գտնվող օրգաններից է, ինչպես սիրտը։ Այն ողջ մարսողական համակարգի հետ սերտորեն համագործակցող, վերամշակող ու մաքրող օրգան է։ Լյարդն առանց հանգստանալու օր ու գիշեր աշխատում է՝ մաքրելով մեր արյունը․ վերամշակում է այն, օրգանիզմից դուրս բերում բոլոր շլակներն ու թույները ու կրկին մղում է հետ՝ սիրտ-անոթային համակարգ։

Հիմնական կանոնները․

Գոյություն ունի կույր զոնդավորման 2 եղանակ։

Տարայի մեջ խառնել 1 բաժակ անպայման եռացրած կաթ, կես լիտր կեֆիր, 1 բաժակ նախօրեին պատրաստված կաթնաշոռի շիճուկ։ Այս կաթնային կոկտեյլից մի լիքը բաժակ խմել ու պառկել աջ կողքին դրված ջեռակ վրա մոտավորապես մեկ ժամ։ Ջեռակը հանել 10 րոպեով, ևս մեկ բաժակ վերոնշյալ կոկտեյլից խմել և ջեռակի վրա ևս 40 րոպե պառկել։ Օրվա մնացած ժամանակահատվածի ընթացքում կարելի է ուտել միայն նախօրոք պատրաստված կաթնաշոռը։

Անկողնուց վեր չկենալով՝ պետք է ուտել մի գդալ բնական մեղր ու վրայից կես բաժակ տաք ջուր խմել։ Հանգիստ պառկել ու 10-15 րոպեից էլի տաք ջուր խմել, ինչից հետո աջ կողքի վրա տաք ջեռակ դնել ու պառկել ևս մոտավորապես մեկ ժամ։

Այս բոլոր պրոցեդուրաների անցկացման ժամանակ կարևոր է բոլոր շարժումները դանդաղ կատարել ու զգույշ։ Շատ լավ կլինի, եթե միևնույն ժամանակ դուք լավ տրամադրություն ունենաք ու դրական մտքեր։

Լյարդի աշխատանքի ու ողջ մարսողական համակարգի կարգավորման ու բարելավման համար անհրաժեշտ է առավոտյան զուգարան գնալիս ինքդ քեզ մերսել։ Ձեռքի ափերի շրջանաձև շարժումներով տրորել ստամոքսը, ապա մեղմ սեղմել դեպի ներս, ափերով մեղմորեն սեղմելով այն հավաքել կենտրոնում, ապա կենտրոնից ձգել, տարածել դեպի կողքերը։

Ցանկալի է նաև այդ բոլոր գործընթացների ընթացքում մտովի հավաքել օրգանիզմում եղած ամենաանպետք բաներն ու դրանք ուղղել դեպի միզածորան։