23:10 , 24 օգոստոս, 2018Սա հիանալի նորություն է։ Արաբական հրատարակչությունը գովազդում է իմ «Զրոյական կետ» վեպը, որը մի քանի օրից կլինի արաբ ընթերցողի սեղանին։
Թարգմանեմ. «Սա վեպ է մի երկրից, որտեղ մենք երբեք չենք եղել։ Վեպում պատմվում է ասասինների, խաչակրաց արշավանքների, ժամանակակից Փարիզի մասին, իսկ վերջում ընթերցողը ճամփորդում է Եգիպտոս և...
Կարո՞ղ եք գուշակել՝ որ երկրի մասին է խոսքը։ Դա նախկին սովետական պետություն է, դա մի լեռնային երկիր է, որը սահմանակից է Թուրքիայի և Վրաստանի հետ»։
