Հայրը փրկել է երեխային չորս մետր երկարությամբ պիթոնից, որը ցանկանում էր կուլ տալ փոքրիկին


21:22 , 24 օգոստոս, 2018

Գանայում ֆերմերը հսկայական պիթոնի է սպանել, որը փոքրիկ երեխայի վրա էր հարձակվել։ Այս մասին գրում է Citinewsroom.com կայքը։

38-ամյա Էքլու Ավայլի խոսքով՝ իրեն տարօրինակ թվացին դստեր բղավոցները, որի մեկ տարին դեռ չի լրացել։ Նա վազել է դստեր մոտ և տեսել, որ 4 մետր երկարությամբ օձը փորձում է կուլ տալ երեխային։

Տղամարդը փորձել է վռնդել պիթոնին, բայց օձը նրա շուրջ է պարուրվել։ Ֆերմերը կարողացել է բռնել սողունի պարանոցը, դրան պարան անցկացնել և խեղդել։

Դրանից հետո ֆերմերը պիթոնի մարմինը քաղաքային հրապարակ է քարշ տվել և բնակիչներին ցույց տվել։

Image result