Հայտնի է դարձել շաքարի անսպասելի օգտակարությունը


21:01 , 24 օգոստոս, 2018

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ տրեգալոզա շաքարը լավ ազդեցություն է ունենում լյարդի վրա և բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունակությունը՝ նվազեցնելով դիաբեթի զարգացման հավանականությունը: Այս մասին գրում է MedicalXpress-ը:

Գիտնականները պարզել են նաև, որ տրեգալոզան արագացնում է կալորիաների այրումը՝ բարձրացնելով մարմնի ջերմաստիճանը, կանխում է քաշի ավելացումը, լյարդի ճարպակալումը և նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: