18:45 , 20 մայիս, 2013
Մայիսի 20–ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչները փակել էին ճանապարհը դեպի Երևան։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գյուղացիները համաձայնվել են բացել ճանապարհները Սերգո Կարապետյանի հետ բանակցություններից հետո։ Գյուղնախարարը նրանց խոստացել է մինչև հինգշաբթի լուծում գտնել խնդրին։ Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում հայտնեց, որ գյուղացիներին փոխհատուցում չի լինելու, լինելու է աջակցություն։ Լուսանկարները՝ alttv.am–ի















