Օտարամոլությունն ու քաղքենիացումն իր արտացոլումն է գտնում նաև հայ առաքելական եկեղեցու գործելակերպում


12:04 , 12 ապրիլ, 2012

Այսօր մեզանում դիտվող օտարամոլությունն ու քաղքենիացումն իր արտացոլումն է գտնում նաև հայ առաքելական եկեղեցու գործելակերպում։ Փոխանակ նա ընդունի վիրտուալ հաղորդակցության մարտահրավերները ու քարոզչական նյութեր պատրաստի մայրենի լեզվով` իր շատ սպասավորների միջոցով ռուսերեն նյութեր է տարածում։ Դա դեմ է իր պատմության տրամաբանությանը։ Եթե այդ հոգեբանությամբ առաջնորդվեին մեր նախնիները` Մեսրոպ Մաշտոցն իր այբուբենը չէր ստեղծի, կմնայինք օտար գրչության հույսին։