Վենեսուելայում հավ, զուգարանի թուղթ և օճառ գնելու համար մեկ ճամպրուկ փող է պետք. տեսեք, թե որքան արժեն ապրանքներն այնտեղ (Photo)


15:40 , 24 օգոստոս, 2018

Ներկա պահին Վենեսուելան գտնվում է հիպերինֆլյացիայի ճիրաններում։ Որպեսզի ցույց տրվեն դրա ահռելի մասշտաբները, լուսանկարիչ Կառլոս Գարսիա Ռոուլինսը արել է ապրանքների ու դրանց համար անհրաժեշտ փողի նկարները։ Օրինակ՝ 2,4 կգ-նոց հավի համար 14,6 միլիոն բոլիվար է անհրաժեշտ (2,2 դոլար), մեկ զուգարանի թղթի համար՝ 2,6 միլիոն բոլիվար (40 ցենտ), իսկ օճառի համար՝ 3,5 միլիոն բոլիվար (53 ցենտ)։