Լիա Զախարյանը շլացնող ու սեքսուալ տեսք ունի թրենդային պուտավոր զգեստով


15:00 , 24 օգոստոս, 2018

Տարբերվող ու հետաքրքիր ֆոտոշարքերի սիրահար Լիա Զախարյանը արևոտ ու տաք լուսանկարներով համալրել է անձնական ալբոմը: Դերասանուհին իր գունեղ ու պայծառ կերպարը ստացել է ամառային ուրախ գույնի՝ դեղինի միջոցով, որը կարելի է համարձակորոն համարել 2018-ի գարուն-ամառ գույնը: Դերասանուհին կրում է նորաձևության թրենդներից դեղին պուտավոր պրինտով շրջազգեստ, որն էլ ավելի է ընդգծում նրա կանացիությունը, գրավչությունն ու մարմնի արևայրուքը: Լիայի շլացնող ու սեքսուալ տեսքն ամբողջացնում է ամառային թաց դիմահարդարումը, որտեղ հատկապես աչքի է զարնում նրա՝ հաստ, բնականին մոտ հոնքերը:

Նշենք, որ ուղիղ հոնքերի նորաձևությունը գալիս է Կորեայից։ Արդեն մի քանի տարի է՝ գեղեցկության ասպարեզում առաջնային է համարվում բնականությունը, ուստի հոնքերի այս ձևի հանդեպ սերը պայմանավորված է հենց դրանով։  download39226637_2161077954166035_5091836144912433152_n38811247_224357338242465_1279569571790979072_n38709797_226978001301709_6024720745458827264_n