Օդեսայում վարձու մարդասպանը բռնվել է իր հիմարության պատճառով. ահա թե ինչ տեսքով էր նա գնացել իր զոհի հետևից (Photo)


12:51 , 24 օգոստոս, 2018

Օդեսայում ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի մի քաղաքացու, ով, պարզվում է, վարձու մարդասպան է։ Վստահաբար կարելի է ասել, որ նա պրոֆեսիոնալների շարքին չի դասվում։ Բանն այն է, որ նա իր զոհի հետևից գնացել էր կեղծ մորուքով, որը ճանապարհին պոկվել էր, ինչն էլ նկատել էր հերթապահ ոստիկանը։ Խուզարկության արդյունքում նրա մոտից լիցքավորված «Մակարով» տեսակի ատրճանակ ու փաստաթղթեր են հայտնաբերել։