Անգելա Մերկելը ժամանել է Վրաստան


18:20 , 23 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել: Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն:

Նշվում է, որ Մերկելի ինքնաթիռը վայրէջք է կատարել Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 15:20-ի սահմաններում: Օդանավակայանում հյուրին դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին և Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին:

Թբիլիսիի օդանավակայանից Մերկելը կգնա Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման, այնուհետև նա հանդիպում կունենա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Վրաստանի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Թենգիզ Փխալաձեի խոսքով՝ կքննարկվեն հարցեր, որոնք «պետք է բարձրացնեն և ավելի ինտենսիվ դարձնեն Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունները»:

Հայտնի է, որ Թբիլիսիից Մերկելը կմեկնի Երևան, այնուհետև՝ Բաքու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։