Հնդկաստանում տղամարդկանց ամբոխը քշել է մերկ աղջկան փողոցով


22:03 , 23 օգոստոս, 2018

Հնդկաստանի գյուղերից մեկից հարյուրավոր տղամարդիկ են եկել քաղաք՝ կասկածելով, որ տեղի բնակչուհիներից մեկը կապված է իրենց համագյուղացու սպանության հետ: Ականատեսները նկարահանել են կատարվածը: 

Տեսանյութում երևում է, որ աղջկա վրա իրեր են թռչում, իսկ զայրացած տղամարդիկ բղավելով շրջապատում են նրան և չեն թողնում հեռանալ:

Նշվում է, որ ավելի վաղ երկաթուղային ճանապարհի վրա մահացած վիճակում հայտնաբերվել է 19-ամյա մի տղա: Գյուղացիները կասկածել են կնոջը դեպքի հետ կապ ունենալու մեջ:

Ոստիկանությանը հաջողվել է ցրել ամբոխը, սակայն կինը ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում: