Չինացի օգտատերերը «չեն տեղավորվում» համացանցում


21:20 , 23 օգոստոս, 2018

Չինաստանում համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է 800 մլն-ը, ինչն ավելի շատ է, քան ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ռուսաստանի օգտատերերի քանակները միասին վերցված: Այդ մասին գրում է kommersant.ru-ն:

Հետազոտողները նշում են, որ Չինաստանում համացանցի հանրահայտության մակարդակի արագ աճը պայմանավորված է ոչ միայն ապրանքների առցանց վաճառքով և լրատվական դաշտով, այլ նաև հարակից ոլորտներով, ինչպիսին է ավանդական մանրածախ առևտուրը:

Թեպետ նաև նշվում է, որ Չինաստանում համացանցի արագ զարգացումը ահռելի հնարավորություններ է ընձեռում բիզնեսի զարգացման համար ոչ միայն խոշոր տեխնոլոգիական ընկերություններին, այլ նաև շուկայի այլ մասնակիցներին: