ՌԴ-ն շարունակում է ԼՂ հարցով միջնորդական ջանքերը. Զախարովա


17:40 , 23 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը շարունակում է միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են: Մենք տարբեր ձևաչափերով շփումներ ունենք կողմերի հետ»,- ասել է նա: