Facebook-ն ավելի քան 400 հավելված է արգելափակել


18:20 , 23 օգոստոս, 2018

2018-ի մարտից՝ Cambridge Analytica ընկերության շուրջ ծավալված սկանդալից հետո, Facebook-ի աշխատակիցներն ավելի քան 400 հավելվածի աշխատանք են դադարեցրել սոցկայքում՝ օգտատերերի անձնական տվյալները պահպանելու մտավախության հետ կապված։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում։

«Մեր հետաքննության սկզբից ի վեր մենք հազարավոր հավելվածներ ենք ուսումնասիրել։ Մենք դադարեցրել ենք դրանցից ավելի քան 400-ի աշխատանքը՝ դրանց մշակողների հետ կապված մտավախությունների պատճառով կամ այն պատճառով, թե ինչպես կարող են օգտագործվել տվյալները, որոնք մարդիկ հատկացնում են հավելվածներին։ Մենք դա այժմ առավել մանրակրկտորեն ենք ուսումնասիրում»,-նշել են ընկերությունում։

Facebook-ում նաև հստակեցրել են, որ սոցկայքի նոր օրենքների համաձայն, եթե 90 օրվա ընթացքում օգտատերը չի օգտվում տվյալ հավելվածից, ապա այն չի կարողանա նրա մասին տեղեկություն ստանալ։