Սերենա Ուիլյամսը արդարացել է առատ ընթրիքի համար


16:53 , 23 օգոստոս, 2018

Ամերիկյան թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը բաժանորդների հետ կիսվել է իր ընթրիքի նկարով և խնդրել է խիստ չդատել իրեն։ Նկարը հայտնվել է մարզուհու Twitter-ի էջում։

«Իմ այսօրվա ընթրիքը։ Ինձ պետք չէ դատապարտել։ Ես մոռացել էի ուտել»,– գրել է 36-ամյա Ուիլյամսը լուսանկարի տակ, որտեղ երևում են ուտելիքի մի քանի տուփերն ու փաթեթները։

Օգոստոսի 22-ին Forbes-ը հրապարակել էր 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում էր Ուիլյամսը։ Թենիսիստուհու եկամուտը 18,1 միլիոն դոլար է կազմել։