Կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, որոշել է ցինիզմի բենեֆիս հայտարարել


16:36 , 20 մայիս, 2013

Չէ, կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, որոշել է ցինիզմի բենեֆիս հայտարարել։ Հերիք չի՝ էսօր Տիգրան Սարգսյանն է իր խայտառակ հայտարարություններով կատաղեցնում ժողովրդին, հիմա էլ էս մեր վայ-կառավարությունը հաղորդագրություն է տարածել, թե նվազագույն աշխատավարձը հունիսի մեկից կբարձրանա ու կկազմի 45.000 դրամ․․․
Ինձ հետաքրքիր ա, վարչապետը կհամաձայնվի՞ մենակով, առանց թիկնազորի՝ դեմ հանդիման գնալ ու Արմավիրի գյուղացիներին (ովքեր տուժել էին կարկուտից, և ում վերաբերյալ վարչապետն այսօր հայտարարեց, որ փոխհատուցում չի լինելու, այլ աջակցություն) հայտարարի, որ ժողովուրդ, աչքներդ լույս, փոխհատուցում չի լինի, զատո 45000 կդառնա նվազագույն աշխատավարձը:
Ի՞նչ ասեմ, արդեն հոգնել եմ սրանց քննադատելուց, երազում եմ տեսնել այն օրը, երբ իրենք այդ 45000 դրամի հույսին կլինեն․․․