15:00 , 23 օգոստոս, 2018Panorama.am-ը գրում է.
Իսլամիստական լրատվամիջոցները տարածել են աուդիո ձայնագրություն, ինչպես պնդում են, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի խոսքն է։
Լենտա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ ձայնագրությունը 55 րոպե է։ ԻՊ հետևորդներին կոչ է անում շարունակել պայքարը, չնայած վերջին ձախողումներին և ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում։
Նշվում է, որ չի հաջողվել հաստատել ձայնագրության իսկությունը, այդ պատճառով անհայտ է՝ արդյոք իրոք ալ-Բաղդադի ձայնն է։ Վերջին անգամ նման հաղորդագրություն, որը վերագրվում է ԻՊ առաջնորդին, հայտնվել էր 2017 թ. սեպտեմբերին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։