Բացահայտվել է Քիմ Քարդաշյանի գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը


23:45 , 22 օգոստոս, 2018

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին լուսանկարել են կազմվածքը կիպ ընդգրկող հագուստով, որի տակից նկատվել է կարգավորող ներքնազգեստը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

37-ամյա Քարդաշյանը Լոս Անջելեսում What goes around comes around-ի երեկույթին եկել է վարդագույն մինի շրջազգեստով և Spanx ամերիկյան բրենդի բարձր գոտիով մոդելավորած շորտով:

Արտադրողի գովազդում նշվում է, որ էլաստիկ ներքնազգեստը որովայնը հարթեցնում է՝ առանց անհանգստություն պատճառելու: Spanx պաշտոնական կայքում այդ շորտերը վաճառվում են 72 դոլարով: