Աշխարհի ամենաթանկարժեք պիցաները


20:18 , 22 օգոստոս, 2018

Ի՞նչ բաղադրություն ունեն աշխարհի ամենաթանկարժեք պիցաները: 

Գորդոն Ռամզի

Այս պիցայի բաղադրության մե մտնում է իտալական հազվագյուտ սպիտակ տրյուֆել, որի մեկ կիլոգրամն արժե 2 500 դոլար: Այս պիցան վաճառվում է Լոնդոնում, այն արժե 250 դոլար:

Նինո Բելիսիմո

Բաղադրության մեջ մտնում է ձկան թանկարժեք սև խավիար: Մեկ պիցայի արժեքը 820 դոլար է:

Ռոյալ 007

Այս պիցան հեղինակը նվիրել է Ջեյմս Բոնդին: Պիցայի մակերեսը զարդարված է 24 կարատ ուտելի ոսկե թերթիկներով: 2006թ. այն 4,2 հազար դոլարով վաճառվել է աճուրդով: