Մահամերձ հարսնացուն մահացել է սեփական հարսանիքի ժամանակ


19:20 , 22 օգոստոս, 2018

Չինաստանի Չժենչժո քաղաքում հարսնացուն մահացել է հիվանդանոցում կազմակերպված հարսանիքի ժամանակ՝ տեղեկացնում է Daily Mail-ը:

32-ամյա Սյաո Հուեյը ութ տարի տառապել է սակավարյունությամբ: 2016թ. նա հանդիպել է Յան Ֆենին, նրանց հանդիպումից մեկ ամիս անց կնոջ վիճակը վատացել է, և նա հայտնվել է հիվանդանոցում:

Երկու տարի շարունակ տղամարդը այցելել է նրան և բավականին գումար ծախսել նրա բուժման համար: Օգոստոսի 10-ին բժիշկները նախազգուշացրել են Յանին, որ Սյաոն մահանում է: Դրանից հետո նա որոշել է հարսանեկան ծիսակատարություն կազմակերպել հենց հիվանդանոցում:

Նրանց ամուսիններ հայտարարելուց մի քանի րոպե առաջ հարսնացուն մահացել է: