Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում


16:42 , 22 օգոստոս, 2018

ԱԺ պատգամավոր, կալանավոր Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Լրագրողի հարցին, թե Մանվել Գրիգորյանը նշանակված փորձաքննությունների շրջանակո՞ւմ է գտնվում հիվանդանոցում, «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնեցին. 
«Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում»:

Հարցին, թե ի՞նչ հետազոտություն է իրականացվում, բժշկական կենտրոնից մանրամասներ չհայտնեցին: