Բորդյուրին պպզած ու ծխախոտը ձեռքին. Շպռոտը զարմացրել է իսկական քյարթուներին վայել իր կեցվածքով


15:00 , 22 օգոստոս, 2018

Երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամում, որով ևս մեկ անգամ ապացուցում է, որ նույնիսկ Ամերիկան չկարողացավ նրա միջից արմատախիլ անել քյարթու հային բնորոշ որակները: Լուսանկարում երգչուհին համարձակ կերպարում է: Նա կրում է սև շորտ, սև տոպ և մորթե հողաթափեր, կքանստած է, ձեռքին՝ ծխախոտ ու թզբեհ: Շպռոտն իրեն զգում է ինչպես Յոնջլախի թաղերում:

Չնայած սկանդալային կերպարում հանդես եկած երգչուհին լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել, բայց հավանաբար այն արվել է նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակում: Երգչուհին Տիգրան Ժամկոչյանի ու Լազզարոյի հետ միասին որոշել է նոր հնչողություն տալ 2000-ականների ամենառաբիս «Ուր որ գնաս» երգին։

38875278_593709084381053_5374232422172852224_n(1).jpg