14:00 , 22 օգոստոս, 2018Tert.am-ը գրում է.
Վրաստանի արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ Թբիլիսին ընդդեմ Ռուսաստանի նոր հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Ինչպես նշում է news.rambler.ru-ն, նախարարությունում մանրամասնել են, որ հայցը կապված է «շրջափակված տարածքներում և դրանց սահմանագծի երկայնքով բնակվող քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարման ու այլ խախտումների հետ»:
Բացի այդ, հայցում նշվում է Վրաստանի քաղաքացիների դեմ հարձակումների, նրանց սպանությունների, ինչպես նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո այս միտման ուժեղացման մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։