Թուրք-ամերիկյան ճգնաժամը վայրկենապես կավարտվի, եթե ամերիկացի հոգևորականը ազատ արձակվի. Բոլթոն


12:50 , 22 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի կարծիքով` Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերություններում առկա ճգնաժամը վայրկենապես կլուծվի, եթե Թուրքիան ազատ արձակի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին. հայտնում է ТАСС-ը: 

«Թուրքական իշխանությունները մեծ սխալ գործեցին՝ ազատ չարձակելով հոգևորականին: Սակայն ճգնաժամը կարող է վայրկենապես լուծվել, եթե Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, որպես Արևմուտքի մի մաս, ճիշտ գործի և առանց նախապայմանի ազատ արձակի քահանա Բրանսոնին»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Բոլթոնը: