Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ


20:13 , 21 օգոստոս, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտրերպոլով դեռևս հետախուզում չի հայտարարվել, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

«Միքայել Հարությունյանն այժմ գտնվում է միջպետական հետախուզման մեջ: Նա լքել է Հայաստանի տարածքն այն պահից, երբ հետախուզումը հայտարարվել է, սակայն դեռևս տեղեկություն չունենք նրա գտնվելու վայրի մասին»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ  Միքայել Հարությունյանի հետախուզման հարցով։

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղիունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարողքննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀքրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ՀայաստանիՀանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլանձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկածժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբտապալելու դեպքի առթիվ:

Մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբորպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն էներկայացվել դատարան: