Գիտնականները խոսել են ալկոհոլային և էներգետիկ ըմպելիքներով պատրաստված կոկտեյլների վնասի մասին


20:00 , 21 օգոստոս, 2018

ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Բրազիլիայից գիտնականների խումբը պատմել է մարդու օրգանիզմի վրա սպիրտային և էներգետիկ ըմպելիքների միաժամանակյա օգտագործման բացասական ազդեցության մասին։ Այս մասին օգոստոսի 19-ի հաղորդվում է Journal of Psychiatric Research պարբերականում։

Կենսաբանները մանրամասն ուսումնասիրել են սպիրտի և էներգետիկների երկու գլխավոր բաղադրիչների՝ էթանոլի և տաուրինի ազդեցությունը օրգանիզմի վրա։

Նրանք փորձ են անցկացրել ակվարիումային ձկների վրա, որոնցից մեկը գիշատիչ է եղել։ Գիտնականները նրանց տեղավորել են ջրով և տարբեր չափաբաժիններով էթանոլի և տաուրինի խառնուրդների մեջ։

Ձկների՝ էթանոլով կամ տաուրինով ակվարիումներում գտնվելու ընթացքում նրանց սոցիալական ակտիվությունը նվազել է։ «Կոկտեյլի» ազդեցությունից հետո նույնպես վախի զգացողության կտրուկ նվազում է նկատվել և, որպես հետևանք, գիշատչի ներկայության նկատմամբ ռեակցիայի վատթարացում։

Գիտականները եզրակացրել են, որ տաուրինը մեծացնում է ալկոհոլի օգտագործման բացասական ազդեցությունը։

Էթանոլը թուլացնող ազդեցություն ունի, տաուրինը՝ խթանիչ հատկություններ, այդ պատճառով էլ մարդիկ երբեմն այս երկու բաղադրիչներով պատրաստված կոկտեյլներ են օգտագործում;