Երևանյան մի քանի խաչմերուկներում լուսացույցները կփոխարինվեն. ՃՈ


19:15 , 21 օգոստոս, 2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ Դավիթ Բեկի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: