Politik.am-ը գրում է․
Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը նշանակվելուց ի վեր պայքարում է, իր «մասնագիտական» լեզվով ասած, «տուշոնկաների» դեմ։ Այս պայքարի ընթացքում նա անգամ չի խորշում մի մեծ պետական հիվանդանոցի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմին անվանել «կազմակերպված հանցավոր բանդա»։
Բայց արդյո՞ք այլոց անվանարկող նախարարի մոտ ամեն ինչ նորմալ է իր կադրերի հետ։ Այս անգամ խոսքը Նուբարաշենի հոգեբուժարանի (ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի) տնօրեն, նախարարի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանի մասին է։ Վերջինիս մասնագիտական նվաճումները կապված են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անվան հետ։
Նախ 2015 թ. մարզպետը Վանեսյանին նշանակել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն, ապա տեղափոխել իր մոտ` մարզպետարան ատողջապահության վարչության պետ։ Այս պաշտոնում նա աշխատել է մինչև 2015 դեկտեմբերի 30-ը։
Համաձայն մամուլի գրառումների` Վանեսյանը, այդ պաշտոնում, աշխատել է երկու ամիս, որից հետո` ներկայացրել է մարզպետ Հ. Աբովյանին աշխատանքից ազատման դիմում։ Թվում է, թե այս պատմության մեջ չկա տարօրինակ ոչինչ։ Բայց իրականությունն այլ է։ Վանեսյանը աշխատանքից ազատվել է կոռուպցիոն ռիսկ պարունակող խաբեության պատճառով` այն է` մարզպետ Հովիկ Աբովյանի անունից, առանց նրա իմացության` տարբեր անձանց հետ կասկածելի պայմանավորվածություններ ձեռքբերելու հետևանքով։
Ու, հիմա, նման կադրային քաղաքականություն վարող նախարարը, ով առաջնորդվում է պաշտոններ նշանակելիս զուտ անձնական, ընկերական հարաբերություններով, առավել բարոյական վարքագիծ դրսևորած կլինի, եթե այլևս չխոսի «տուշոնկաների» մասին։